Պուտինին խնդրել են հայ միլիարդատեր գործարարին նշանակել Ռուսաստանի վարչապետ
Change.org-ի հայտնի ինտերնետ-պլատֆորմներից մեկում առցանց դիմում է գրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «Մագնիտ» մանրածախ ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան) Ռուսաստանի վարչապետ նշանակելու խնդրանքով: Այս մասին հղորդում է Rusarminfo.ru-ն:
«Միայն նման վարչապետ ունենալու դեպքում Ռուսաստանը կկարողանա իրագործել «Անցումային մեծ առաջընթաց»»,-գրում է թերթը:
Օնլայն դիմումում կան նաև տարբեր տվյալներ, ռուս գործարարի կենսագրությունից:
Ներկա դրությամբ Սերգեյ Գալիցկիի՝ ՌԴ վարչապետ նշանակելու օնլայն դիմումի տակ ստորագրել է մոտ 130 օգտատեր: