Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհային ազդանշանը մարտի 19-ից չի աշխատել
Ալեքսանդր Բաստիրկինը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կեմերովո քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհային ազդանշանը չի աշխատել դեռ մարտի 19-ից: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Բացի այդ, քննչական կոմիտեի նախագահն ասել է, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկման պահին չի միացրել անվտանգության համակարգին:
«Մենք չենք կարող ողջամիտ բացատրությունը տալ այս ամենին, նա ինչ-որ անպատրաստ անձնավորություն է», - ասել է Բաստիրկնը:
Հիշեցնենք‚ որ հրդեհը բռնկվել է մարտի 25-ն‚ որի հետևանքով մահացել է 64 մարդ‚ նրանցից 25-ի ինքնությունն արդեն հայտնի է: Նշենք նաև‚ որ մարտի 27-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին: