Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը մտադիր է ընդլայնել ավտոմոբիլային կայսրությունը
Ռուսաստանի խոշորագույն դիլերական հոլդինգներից մեկը՝ «Ավիլոն»-ը, որի համասեփականատերը հայ Կամո Ավագումյանն է, հետաքրքրված է մեկ այլ խոշոր ռուսական ավտոդիլերի՝ «Genser»-ի ակտիվների գնմամբ: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
«Genser-ի հարցում «Ավիլոն»-ին ավելի շատ գրավում են ոչ թե ավտոբրենդների հետ կնքած պայմանագրերը, այլ ընկերության դիլերական կենտրոնների շենքերը»,- նշում է Kommersant.ru-ն:
Նշվում է, որ սնանկության շեմին հայտնված Genser-ն արդեն խզել է մի շարք ընկերությունների՝ Audi-ի, Datsun-ի, Volvo-ի հետ պայմանագրերը:
Հայտնի է, որ ավելի վաղ հեղինակավոր Forbes հանդեսի կազմած «Ռուսաստանի 2017թ. խոշորագույն մասնավոր ընկերություններ»-ի վարկանշային աղյուսակում Կամո Ավագումյանի ընկերությունը տարեկան 51 մլրդ ռուբլի հասույթով զբաղեցրել էր 159-րդ հորիզոնականը: