Բեյոնսեն անձնական կյանքի, Կլեոպատրայի և սիրելի Փարիզի մասին (լուսանկարներ)
Ցուցադրելով աղջկա նոր հագուստները' Բեյոնսեն ինքն էլ ոգեշնչվել է վառ ֆոտոշարք անելու մտքով և ներկայացել "Flaunt Magazine"-ի էջերում:
Մինչ լուսանկարիչ Թոնի Դյուրանը կարգավորում էր լույսը, երգչուհին պատասխանել է ամսագրի լրագրողի հարցերին:
Հարցազրույցում Բեյոնսեն խոստովանել է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց սպիտակ շապիկի և ոգեշնչվում է Կլեոպատրայի ու Մարկոս Անտոնիոսի սիրուց:
Երգչուհին խոսել է նաև աշխարհում իր ամենասիրելի վայրերի մասին. «Սիրում եմ Լուվրը և Տրիումֆալ կամարը: Փարիզը գեղեցիկ և սեքսուալ քաղաք է»: