Մհեր Մկրտչյանի կինն իր և մեծ դերասանի ամուսնալուծության մասին
Միշտ էլ ուզում էի գալ Հայաստան, բայց տղաս սովորում էր ԱՄՆ-ում, հետո ուսումն ավարտեց, ամուսնացավ, որոշեց ընդմիշտ Հայաստանում ապրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հնդիպման ժամանակ ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Դերասանուհին խոստովանել է, որ իր մեջ երկարատև ներքին պայքարից հետո մայրական զգացմունքներից բացի հաղթանակել է նաև սերը հոգևորի հանդեպ և նա բռնել է հայրենիք վերադարձի ուղին: Նա հավելեց նաև, որ ԱՄՆ-ում, չնայած բազում զրկանքներին, նա շարունակել է մեծ էնտուզիազմով ստեղծագործել՝ բեմադրելով տարբեր գրական հաղորդումներ:
Խոսելով իր և Մհեր Մկրտչյանի ամուսնալուծության մասին մամուլում անհարկի շրջանառվող ստահոդ լուրերին, թե իբր դերասանուհին հեռացել է մեծ վարպետից վերջինիս համար կյանքի շատ դժվարին պահին, Հովհաննիսյանը հերքեց այդ ամենը՝ դրանց հեղինակներին դասելով փողի, փառքի հետևից վազողների, որոնց որևէ բարոյական իրավունք տրված չէ այդ կերպ վարվելու նրա կենսագրության հետ:
Նրա խոսքով, երբ իրենց ամուսնալուծության մասին որևէ խոսք է գնում մեղադրում են իրեն, հիմա ինքը չի իջնի այդ մարդկանց մակարդակին, ովքեր վարկանիշ հավքելու համար կեղծ լուրեն են տարածում:
Թամարա Հովհաննիսյանն ասաց, որ իր վերադարձի նպատակներից մեկն էլ այն է, որ հեռուստատեսային մի ֆիլմով պարզաբանում տա Մհեր Մկրտչյանին առնչվող հարցերի վրա: