Թուրքիայում փակվել է ԱՄՆ դեսպանատունը
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով դեսպանական ներկայացուցչության պաշտոնական կայքին:
Թե կոնկրետ ինչ վտանգի մասին է խոսքը, որի պատճառով դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը, չի նշվում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան վրա մահապարտ-ահաբեկիչ էր հարձակում գործել, զոհվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցներից մեկը: