Մարտը Մոսկվայում ամենացուրտը կլինի դարասկզբից մինչ օրս
Մարտ ամիսը Մոսկվայում ամենացուրտը կլինի դարասկզբից մինչ օրս: Կվերադառնա հունվարյան սառնամանիքը: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնին:
Օդերևութաբանների խոսքերով՝ երկնքում դեռևս պահպանվել են ձնաբեր ամպերը‚ իսկ երեքշաբթի և չորեքշաբթի առավոտյան ժամերին ջերմաստիճանը կհասնի մինուս 17-19 աստիճանի:
Մարտի 5-ի ցերեկային ժամերին Մոսկվայում ակնկալվում է մինուս 6-8 աստիճան‚ ինչը բնորոշ է հոււնվարին: Սովորաբար‚ տարվա այս ժամանակահատվածում‚ Մոսկվայում գրանցվում է մինչև 10 աստիճան տաքություն:
Հիշեցնենք‚ որ մարտի 4-ի ձնաբուքն ամենաուժեղն էր վերջին 68 տարիների ընթացքում: