100 տարի առաջ այս օրը կնքվեց Բրեստ-Լիտովսկիի պայմանագիրը. ռուսները թուրքերին տրամադրեցին Արևմտյան Հայաստանի նահանգները
100 տարի առաջ այս օրը՝ մարտի 3-ին մի կողմից Խորհրդային Ռուսաստանի, մյուս կողմից Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Օսմանյան Կայսրության, Բուլղարիայի միջև կնքվեց հայտնի Բրեստ-Լիտովսկիի պայմանագիրը: Ռուսաստանը դուրս էր գալիս պատերազմից, կորուստներ ունենալով Եվրոպայում և հեռանալով Հարավային կովկասից:
Ռուսները թուրքերին տրամադրեցին աշխարհամարտի ժամանակ գրաված Արևմտյան Հայաստանի կամ ինչպես պայմանագրում ասվում էր «Արևելյան Անատոլիայի նահանգները»: Թուրքերը քարտ բլանշ էին ստանում հետագայում տարածաշրջանում մասնավորապես Արևելյան Հայաստանի վրա հարձակում կազմակերպելու համար:
Դավիթ Ֆիդանյան. Ֆեյսբուք