Իրանը կրկնօրինակել է ամերիկյան հրթիռը և ստեղծել սեփականը
Իրանացի ծրագրավորողները կրկնօրինակել են ամերիկյան օդային-հակաօդային հրթըռային համակարգը և ուրախությամբ ներկայացրել են իրենց կողմից հակատանկային հրթիռի ստեղծումը:
Իրանի պետական մամուլը տեղեկացնում է‚ որ ստեղծել են նոր հակատանկային հրթիռ‚ որը շատ նման է ամերիկյան Sidewinder հրթիռին:
Հայտնի է‚ որ հրթիռը 70 կիլոգրամ է կշռում և ունի 3096 մմ երկարություն, 127 մմ տրամագիծ: Այս օդային հրթիռի միջակայքը մոտ 10 կիլոմետր է՝ 550 մ/վ արագությամբ: Հրթիռը Իրանի կոբրա ուղղաթիռները կօգտագործեն ցածր օդային և ցամաքային թիրախների դեմ: