Նատալի Պորտմանը՝ «Vox Lux» ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Պատառոտված ջինսեր, կաշվե բաճկոն, կոշտ կոշիկներ և վառ դիամահարդարում, ահա այսպիսի տեսքով է երեկ Նյու Յորքի փողոց դուրս եկել 36-ամյա Նատալի Պորտմանը, ում մենք վերջերս տեսել էինք երեկոյան էլեգանտ զգեստով:
Իսկ նման ոճով դուրս գալու պատճառը այն է, որ աստղը նկարահանվում է Vox Lux ֆիլմում:
Այս ֆիլմը երգչուհի Սելեստայի կարիերայի մասին է: Նկարահանմանը նրան միացել էր 15-ամյա Ռեֆֆի Քեսսիդին: Երիտասարդ դերասանուհին հայտնվել է պատառոտված ջինսերով, կաշվե բաճկոնով և սև կոշիկներով: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև Ջուդ Լոուն:
Նման ոճը կարծես Պորտմանին դուր է գալիս: