Ռուսաստանի քրեական թագի պայքարը տեղափոխվել է Թուրքիա. Դատո Պանկիսկիի սպանությունը կազմակերպել է հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը (լուսանկարներ)
Թուրքական ոստիկանությունը բացահայտել է Ստամբուլում «օրենքով գող» Դավիդ Ալխանաշվիլիի սպանությունը, ով ավելի հայտնի էր որպես Դատո Պանկիսկի: Նրան սպանել էին նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: Թուրքիայից իրավապահները կապվել են ռուս գործընկերների հետ Ինտերպոլով, ովքեր էլ օգնել են հետաքննության ընթացքին: Օպերատիվ տվյալներով՝ Դատոյի սպանությունը կարող էր կազմակերպել Անդրանիկ Սողոյանը, որպեսզի մաքրի Ռուսաստանի քրեական թագի թեկնածուների շարքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Թուրք գործընկերների տվյալներով՝ 2017թվականի դեկտեմբերի 22-ին Ստամբուլում քրեական հեղինակություն Դատո Պանկիսկիին սպանել են ռուսական քրեական աշխարհի առաջնորդ Շաքրո Մոլոդոյի հրամանով»,-պատմել է աղբյուրը:
Թուրքիայի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ «օրենքով գողի» սպանությունը կազմակերպել է Անդրանիկ Սողոյանը, ով Շաքրո Մոլոդոյի մտերիմն է:
«Շաքրո Մոլոդոյը Ստամբուլ գնալ է հրամայել Անդրանիկ Սողոյանին մի քանի դիպուկահարի հետ: Հենց նա է հետևել Դավիդ Ալխանավիլիին և դիպուկահարներին հրաման տվել կրակելու»,- պատմել է ՆԳՆ-ի աղբյուրը:
Հարցված փորձագետների կարծիքով՝ քրեական հեղինակության սպանությունը, ով «օրենքով գողեր» Թարիել Օնիանիի և Գուլիի շրջապատից էր, կապված է քրեական կլանների պայքարի հետ, որն ընթանում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի վերահսկողությանը հասնելու համար:
Դատո Պանկիսկի
Լոտու Գուլի
Շաքրո Մոլոդոյ