Ուզում եք ամիսը մեկ պետ ու նախարար փոխեք, միևնույնն է ով ոնց աշխատել է ժամանակին, նույն ձևով շարունակելու է
Խնդիրները լուծելու համար միայն գլխից բռնելը հարցի լուծում չէ: Մենք երևի անցած տարվա ընթացքում բախտ ունեցանք նման հարցերի հետ շփվելու ու վերջում միևնույնն է կանգնեցինք նույն խնդիրների առաջ:
ԴԱՀԿ-ն կապում էինք Միհրան Պողոսյանի հետ: Աշխատանքից ազատվելուց հետո նրան փոխարինեց արդեն նոր պետ Արմեն Հարությունյանը: ԴԱՀԿ-ի վիճակը մնաց նույնը, հիմա ուղղակի մեկ-մեկ SMS հաղորդագրություն են ուղարկում , որ հաշիվներդ սառեցրել են:
ՊՆ-ից էլ հեռացավ Սեյրան Օհանյանը, տեղը զիջելով Վիգեն Սարգսյանին: Թեմաները ու կռիվները կապված ՊՆ աշխատանքի հետ նույնն են , չեն փոխվել, որոշ դեպքերում նույնիսկ մի փոքր ավելացել են՝ 1000 դրամներ, համացանցով գումար հավաքել և այլն:
ԱԱԾ-ում ևս փոփոխություն եղավ, Գորիկ Հակոբյանին փոխարինեց Գեորգի Կուտոյանը: Այստեղ նույնպես գրեթե ոչ մի փոփոխություն չեղավ, բողոքները ու պահանջները ավելացան:
Իսկ իրական պատճառը, ոչ թե Օհանյանի կնոջ նկարներն էին կամ Պողոսյանի պանամական բանանները ու Հակոբյանի մասին պատմվող պատմությունները, այլ այն , որ նշված մարդիկ ու իրենց պես մի շարք պաշտոնյանները, որոնք հենց հանդիսանում են այն «գլուխը», որը պետք էր բռնել, իրականում ավելի քիչ ազդեցություն ունեն իրենց կառույցների վրա, քան իրենցից ներքև գտնվողները:
Նման փոփոխությունները պետք է ամբողջ համակարգով անել, վերևից ներքև, թե չէ ուզում եք ամիսը մեկ պետ ու նախարար փոխեք, միևնույնն է ով ոնց աշխատել է ժամանակին նույն ձևով շարունակելու է:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք