Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Օդերևութաբանները ներկայացնում են մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը:
Այսպես.
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+8 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-5, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+25 (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-2, առավելագույնը՝ +9...+12): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-15, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9...+14 (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9...-14, առավելագույնը՝ +2...+4): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-10, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12...+17 (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4...-6, առավելագույնը՝ +5...+7): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-5, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+25 (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-3, առավելագույնը՝ +8...+10): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+7, լեռնային շրջաններում` 0...-2, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև -2...-5, լեռնային շրջաններում՝ -10...-15, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20...+25, լեռնային շրջաններում՝ +8...+13 (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0...-1, լեռնային շրջաններում՝ -7...-8, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10...+11, լեռնային շրջաններում՝ +1...+2): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+9, նախալեռնային շրջաններում` +1...+3, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0...-4, նախալեռնային շրջաններում՝ -6...-10, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23...+28, նախալեռնային շրջաններում՝ +15...+20 (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...+3, նախալեռնային շրջաններում՝ -2...-5, առավելագույնը հովտային շրջաններում +12...+14, նախալեռնային շրջաններում՝ +6...+8): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+7 (նորման՝ 5.4), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3...-5, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+25 (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-1, առավելագույնը՝ +10...+11): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):