Ռիհաննան ցուցադրել է մարմինը լեհական լողափում (լուսանկարներ)
Ամերիկյան հանրահայտ երգչուհի Ռիհաննան իր համաշխարհային շրջագայության շրջանակներում եղել է Լեհաստանում, որտեղ որոշել է հանգստանալ Սոպոտ քաղաքում' վայելելով ամառը տեղի լողափում:
Բայց վայելել հանգիստն ընկերուհու' Մելիսսա Ֆորդ Րիրի հետ նրան այդպես էլ չի հաջողվել. երկրպագուների հսկայական բանակն ամենուր ուղեկցել է երգչուհուն' բջջային հեռախոսներով լուսանկարելով վերջինիս ամեն քայլը:
Ի վերջո Ռիհաննան ստիպված է եղել «թաքնվել» երկրպագուներից: Երգչուհու գրառումներից կարելի է եզրակացնել, որ նա նյարդային վիճակում է հայտնվել.
«Զգում եմ ինձ ինչպես վանդակում փակված գազան»:
«Լողափնյա արձակուրդը կարելի է համարել փչացած»: