Ապագայի գրասենյակ. «Apple»-ը նոր գրասենյակը ցուցադրող տեսահոլովակ է հրապարակել
Տեսահոլովակում «Apple» ընկերության գրասենյակը գրեթե պատրաստ է: Սակայն տարածքի կառուցապատումն ու կանաչապատումը դեռևս շարունակվում է: Գրասենյակի տարածքում նախատեսվում է տնկել տարբեր ցեղատեսակների ինը հազար ծառ: Տեսահոլովակը հրապարակել է լրագրող Մեթյու Ռոբերթսն՝ իր անձնական YouTube ալիքում: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Սթիվ Ջոբսի ցանկությամբ գրասենյակը պետք է նվազագույն վնաս հասցնի շրջակա միջավայրին: Դրա համար որպես էներգիայի հիմնական աղբյուր կօգտագործվեն արևային մարտկոցները: