Թրամփին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Դեմոկրատական կուսակցությունից երեք սենատորներ բանաձև են ներկայացրել Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Politico-ին:
Նրանց կարծիքով, նախորդ տարի Կոնգրեսի կողմից հաստատված և հետագայում Թրամփի կողմից ստորագրված օրինագիծը ենթադրում է սահմանափակումների պարտադիր ներմուծում: «Անհանգստացնող է վարչակազմի ցուցաբերած լրջության պակասը, դա չի կարող շարունակվել», - ասվում է բանաձևում:
Անցյալ ամռանը Թրամփը ստորագրել էր Կոնգրեսի օրինագիծը՝ « Ամերիկայի ընդդիմախոսներին հակազդել պատժամիջոցների միջոցով»:
Հունվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներկայացրեց «Կրեմլի ցանկը»: Զեկույցում ընդգրկված էին գրեթե բոլոր ռուսական ղեկավարները և խոշոր ձեռնարկատերերը՝ ավելի քան երկու հարյուր մարդ: Ցանկը չի պահանջում պատժամիջոցների ավտոմատ ներդրում, սահմանափակումների ընդլայնումը կկատարվի առանձին:
Կրեմլում զեկույցի հրապարակումը անվանել են անիմաստ‚ «անբարեխիղճ քայլ»: