Հայ հոլիվուդյան կինոպրոդյուսերին Հայաստանի խնդրանքով ձերբակալել են Ռուսաստանում
Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի խնդրանքով Մոսկվայի մեկուսարանում է գտնվում: Այս մասին գրում է kp.ru-ն:
Մարտիրոսյանը պնդում է, որ իր դեմ քրեական գործ է հարուցել գործընկերը՝ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողման պատճառով: Նա պնդում է, որ եթե իրեն Հայաստան արտաքսեն, ապա ողջ չի մնա.
-Շատ վատ կլինի, դժվար թե ես ողջ մնամ:
«Դուրս եմ գալիս բիզնես դասից և հենց օդանավասանդուղքի վրա ինձ դիամավորում է ռուսական ոստիկանությունը: Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞, ոչինչ չհասկացա: Պարզվում է, դա արվել էր Հայաստանի կարգադրությամբ, որտեղ իմ դեմ քրեական գործ էր սարքել իմ նախկին գործընկերը, Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի ներդողներից մեկը:
Ֆիլմը լավն է, բայց տնտեսական տեսանկյունից ոչ այքան հաջողված և վարձույթը ձախողվեց: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ մարդը չկաղոցավ իմ դեմ գործ հարուցել, որովհետև հիմքեր չկան: Միայն Հայաստանում դա նրան հաջողվեց:
Ռուսաստանում ինձ ձերբակալեցին և պատրաստվում են արտաքսել: Այստեղ բանտում էլ ասել են, որ նա ինձ բարևում էր: Ինչպե՞ս ես եմ ես դեռ ողջ մնացել» - պատմել է Մարտիրոսյանը:
Ստեփան Մարտիրոսյանի փաստաբաններն այժմ զբաղվում են նրան Երևան արատքսելու դեմ բողոքարկել: Դեռ ոչինչ չի ստացվում, արդեն դիմել են Գերագույն դատարան: