Թուրքիան կարող է ամերիկյան նոր կործանիչները կիրառել Հայաստանի դեմ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) ու Ամերիկայի հելենական խորհուրդը (HALC) ձգտում են հասնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ ծրագրված գործարքի չեղարկման։
«Միացե՛ք Ամերիկայի հելենական խորհրդի և Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկյան ամենաժամանակակից մարտական միավորումների անխոհեմ վաճառքի դիմակայությանը»,-ասվում է կազմակեպությունների համատեղ հայտարարությունում։ «Թուրքիան կարող է դրանք կիրառել ամերիկյան զորքերի կամ տարածաշրջանի մեր դաշնակիցների դեմ, ներառյալ Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Հայաստանի»,-ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Հայ դատի հանձնախմբի կայքում։
Կազմակերպությունները կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին դիմել իրենց շրջանների սենատորներին՝ կործանիչների վաճառքը կանխելու խնդրանքով։