Ադրբեջանի ու Ռուսաստանի քաղաքացիները ցանկացել են մեծ քանակի անասուններ բերել Հայաստան
Աստրախանի մարզում 4 գազելներ են կանգնեցվել՝ ցլիկներով բեռնված, խոշոր եղջերավոր անասուններին դեպի Հայաստան են ցանկացել տեղափոխել օրենքի խախտումներով: Այս մասին հայտնում է Kaspinfo լրատվականը՝ հղում տալով Ռուսաստանի ԱԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության:
«Կարաուզեկ» հսկիչ անցակետի սահմանապահների կանգնեցրած 4 գազելներում 55 խոշոր եղջերավոր անասուններին բերել են Ղազախստանից, նախատեսված է եղել Հայաստան հասցնելու համար, իսկ տեղափոխողները Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են եղել:
Բեռնափոխադրողները չեն կարողացել սահմանապահներին բացատրել, թե ինչու են փաստաթղթային խախտումներ թույլ տվել, նրանց հարկադրել են հետ տանել բեռը: