Պորոշենկոյի գործարանը Ռուսաստանի սեփականություն է ճանաչվել
Օրջոնիկիձեի անվան Սևաստոպոլի ծովային գործարանը‚ որն ավելի վաղ պատկանում էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին‚ անցել է ՌԴ-ի դաշնային սեփականություն: Այս մասին գրում է «Экономика Сегодня»-ն:
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները‚ ձեռնարկությունն ազգայնացվել է ռուսական իշխանությունների կողմից հօգուտ Սևաստոպոլի 2015 թվականին: Այս պահին քաղաքի սեփականությունից գործարանը փոխանցվել է դաշնային սեփականությանը:
ՌԴ կառավարությունն ասել է այն մասին‚ որ ընդունված որոշումը կարագացնի ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրում ինտեգրացիան‚ ինչպես նաև կապահովի արտադրողական հզորության ամբողջական բեռնում:
Հարկ է նշել‚ որ տվյալ գործարանը պետական պայմանագրեր է կնքում նավեր վերանորոգելու հարցով: