Զոհվել է Հոլիվուդի ամենածեր դերասանուհին
Հոլլիվուդի ամենաավագ դերասանուհի Քոննի Սոյերը զոհվել է 105 տարեկանում‚ հայտնում է TMZ-ը:
Սոյերը զոհվել է Կալիֆոռնիայի Վուդլենդ Հիլլզի իր տանը: Հայտնի է‚ որ նա քաղցկեղ ուներ‚ բայց մահվան հստակ պատճառը դեռ որոշված չէ:
Իր առաջին դերը դերասանուհին ստացել է 18 տարեկանում: Իր ողջ կարիերայի ընթացքում դերասանուհին 108 ֆիլմերում է հանդես եկել: Նա այնպիսի ֆիլմերում է խաղացել‚ ինչպես «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին»‚ «Հիմարը և ավելի հիմարը»‚ «Անանասի էքսպրեսս»:
99 տարեկանում Սոյերը Օսկար կինոակադեմիայի անդամներից ամենածերն է համարվել: