Վարազը ներխուժել է եկեղեցի և կոտրել Քրիստոսի արձանը
Վայրի վարազը ներխուժել է լեհական Հալեմբայի եկեղեցին: Դեպքը տեղի է ունեցել կիրակնօրյա պատարագի ժամանակ‚ հայտնում է Lenta.ru-ն:
Կենդանին հայտնվել է պատարագից մի քանի րոպե հետո: Մեծ վարազը կոտրել է մուտքի ապակին‚ ապօա սկսել ողջ եկեղեցով վազել:
Կենդանին հասցրել է ոչնչացնել երկու վազ և կոտրել Հիսուս Քրիստոսի արձանը:
Ոչ ոք չի տուժել‚ կենդանուն վախեցրել են:
Ամենայն հավանականությամբ կենդանին անտառից դուրս է եկել՝ ուտելիքի որոնումներով: