Աշակերտը գլուխ է գովացել ուսուցչուհու հետ սեքսի մասին‚ ինչի համար նրան ձերբակալել են
Նյու Յորքի դպրոցներից մեկի ուսուցչուհուն մեղարդանք են ներկայացրել մանկահասակների այլասերման համար: New York Post-ը հայտնում է‚ որ տղան իր ընկերոջը պատմել է ուսուցչուհու հետ ունեցած օրալ սեքսի մասին‚ վերջինն էլ փոխանցել է դպրոցի ղեկավարությանը:
Բրոնքս թաղամասի դպրոցներից մեկի ղեկավարությունը ոստիկանության հայտնել է 29-ամյա սոցիոլոգիայի ուսուցչուհի Դորի Մայերսի և 14-ամյա աշակերտի միջև հնարավոր սեռական կապի մասին: Ուրբաթ օրը կինձ ձերբակալվել է:
Դատախազը 50 հազար դոլար տուգանք է պահանջել և հայտարարել‚ որ կինը «մասնագիտության պատիվը գցել է»:
Ինքը՝ Մայերսը‚ ով տեղական ոստիկանության շերիֆի կինն է‚ հերքում է բոլոր մեղադրանքները: Իր դատապաշտպանը հայտնել է‚ որ նա օրինապահ քաղաքացի է‚ և միայն մի հոգու մեղադրանքը հիմք չէ ձերբակալության համար:
Հրատարակությունը սակայն անդրադարձել է Մայերսի սոցիալական ցանցերի լուսանկարներին‚ որտեղ երևում է նրա սերը ալկոհոլի հանդեպ:
Դատարանը հաստատել է‚ որ մեղադրվողը չպիտի 30 մետրից պակաս հեռավորության վրա գտնվի դպրոցից‚ քանի դեռ ստուգումներ են անցկացվում: