Պետերբուրգում ակտիվիստները հանդիսավոր կերպով «հուղարկավորել են Ռուսաստանի ապագան» (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում «Գարուն» երիտասարդական շարժման մասնակիցները հավաքվել էին Նևա գետի ափին: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:
Երիտասարդները եկել են ամբողջությամբ սևազգեստ, իսկ իրենց հետ սև դագաղ բերել են սև դագաղ` «Ռուսաստանի ապագան» գրությամբ: Նրանք դագաղում տեղադրել են երեխաների նկարած պատկերներ, որոնցում պատկերված է հենց այդ ապագան: Բացի մանկական նկարներից, նրանք նաև կարմիր մեխակներ էին դրել դագաղում:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ այն նվիրված է ՌԴ-ի գալիք նախագահական ընտրություններին:
Ակտիվիստները կարծում են, որ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում, նրանց կարծիքով, հաղթելու է Վլադիմիր Պուտինը, երկիրը ևս վեց տարով կապրի՝ սառեցված մնալով անցյալում:
Ոստիկանությունը չի խոչընդոտել ակցիայի անցկացմանը: