Նյու Յորքի Ազատության արձանը փակվել է այցելուների համար
ԱՄՆ-ում պետական հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցումը՝ պայմանավորված դաշնային կառավարության ժամանակավոր բյուջեի ընդունման բարդություններով, անդրադառնում է նաև երկրի գլխավոր խորհրդանիշերի վրա: Այս մասին հայտնում է DW.com-ը:
Ինչպես հայտնում էաղբյուրը, Նյու Յորքում «հատկացումների բացակայության պատճառով, հունվարի 20-ին այցելուների համար փակվել են Ազատության արձանն ու Էլիս կղզին: Եթե Սենատը երկուշաբթի առավոտյան չընդունի ժամանակավոր ֆինանսավորման փաթեթը, ապա աշխատանքի չեն կարողանա դուրս գալ ԱՄՆ-ի դաշնային աշխատակիցների կեսը:
Բյուջետային ճգնաժամը կանխելու վերջին հնարավորությունը կընձեռվի երկուշաբթի՝ հունվարի 22-ին, Սենատի արտահերթ խորհրդի քվեարկության ժամանակ:
Ինչպես նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսին մինչ այժմ չի հաջողվում հաստատել ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն: