Հայաստանի դեսպանությունը փորձում է պարզել՝ արդյոք ՀՀ քաղաքացիներ կան Չեխիայում տուժածների թվում (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Պրահայի հյուրանոցի հրդեհից առնվազն 40 հոգի է տուժել:
Չեխիայում ՀՀ դեսպանությունը նշում է, որ կան զոհեր։ Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել և առայժմ պարզ չէ, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում, թե ոչ։