Ռուս-թուրքական դավադրություն սիրիական քրդերի դեմ
Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝Աֆրինում բնակվող և այնտեղ գտնվող քուրդ զինյալների նկատմամբ Անկարայից հնչող սպառնալիքները Ռեջեփ Էրդողանի կողմից կյանքի են կոչվում:Մի քանի օր շարունակվող ռուս-թուրքական բարձ մակարդակով զինվորական բանակցությունների արդյունքում,այսօր արդեն թուրքական զորքերը սկսել են ռմբակոծել Աֆրինի տարածաշրջանի քրդաբնակ գյուղերը և հայտարարում են,որ ուր որ է սկսելու են ցամաքային ռազմական օպերացիան...Ամենակարորն այս տեղեկատվական հոսքում այն է,որ ռուսական կողմը համաձայնել է դուրս բերել իր զորքերը Աֆրինից: Մոսկվան լռում է և ոչ մի մակարդակով չի մեկնաբանում Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Ռուսաստանը դուրս է բերելու Աֆրինից իր զորքերը,որպեսզի տեղի չունենա բախում թուրքական զորքորի հետ,որոնք պատրաստվում են ցամաքային գործողութփյուններին: Այս հայտարարության հեղինակը Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին է:
Այսինքն,ռուսները քրդերի թիկունքում թուրքերի հետ բանակցությունների արդյունքում տարրական "քցեցին" քրդերին և պաշտպանում են Անկարային,որի գլխավոր նպատակն է օկուպացնել Սիրիայի ամբողջ հյուսիս-արևմուտքը,որին խանգարում են Աֆրինի քրդերը: Անկարան այդտեղ գտնվող YPG-ի քուրդ աշխարահազորայիններին անվանում է ահաբեկիչներ և համարում Թուրքիայում գործող քրդական PKK-ի մասնաճյուղ:
2011 թ-ին Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները սկսվելուց ի վեր Սիրիայի քրդերը բավական մեծ տարածքներ են իրենց վերահսկողության տակ վերցրել.Սիրիայի ամբողջ հյուսիսը և արևելքն,ինչպես նաև Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասն այժմ գտնվում են նրանց վերահսկողության տակ:
Նախ,Անկարային սարսափեցնում է այն փաստը,որ Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կարող են որոշ ժամանակ անց միավորվել և մեծ խնդիրներ ստեղծել թուրքերի համար:
Սիրիայի քրդաբնակ անկլավներ՝Քոբանին,Ջազիրան և Շահբան վաղուց միավորվել են: Միայն Աֆրինն է "անջատված" քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս շրջաններից: Հենց Անկարան ժամանակին կանխազգալով բոլոր քրդաբնակ անկլավների մաիվորման վտանգը Թուրքիայի համար,2016 թ-ի օգոստոսին վերջին Աֆրինի և Քոբանիի միավորումը թույլ չտալու նպատակով զորքեր մտցրեց Սիրիայի հյուսիս և քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից գրավեց Ազազը,Ալ-Բաբը և Ջարաբլուսը: Իսկ հիմա էլ Անկարան իր կողմը գրավելով Մոսկվային նախաձեռնում է քրդերից վերցնել Աֆրինը՝այդպիսով շեշտակի ուժեղացնելով իր դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և մեծ վտանգ ներկայացնելով Հալեպին
Այսպիսով,Մոսկվան,Վաշինգտոնը և Անկարան բաժանում են Սիրիան միմյանց միջև:
Հ.Գ.Հետաքրքիրն այն է,որ քրդերին պաշտպանելու նպատակով Աֆրինում գտնվող ռուսական զորքը տարրական դավաճանելով քրդերին դուրս է գալիս այդ տարածաշրջանից և այն սկուտեղի վրա մատուցում է Անկարային:
Պատմությունը ոնց որ թե կրկնվում է...Այս անգամ ռուս-թուրքական սիրախաղի զոհերն են սիրիաբնակ քրդերը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: