Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Նազարբաևին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:
Երկրների նախագահները մտադիր էին քննարկել անվտանգության և էկոնոմիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղիները:
Կապված այն բանի հետ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն անցել է Ղազախստանին, Թրամփը և Նազարբաևը բանակցությունների ընթացքում խոսել են նաև համաշխարհային քաղաքականության հարցերի մասին: