Ռուսաստանի սրճարաններից մեկում 57 մարդ թունավորվել է
Առնվազը 57 մարդ է թունավորվել Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքի «ШулэнДо» սրճարանում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այսօր առավոտյան թունավորման նախանշաններով հիվանդանոց դիմած սրճարանի այցելուների թիվը հասավ 57-ի: Նրանցից 45-ը տեղափոխվել է Հանրապետական կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոց, այդ թվում` ութ երեխա: 12-ի դեպքում ախտորոշվել սալմոնելլոզ:
Ըստ առողջապահության աշխատակիցների, բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Հավանաբար, երեք-չորս օրվա ընթացքում բոլոր հիվանդները դուրս կգրվեն հիվանդանոցներից:
Մարդիկ թունավորվել են հունվարի 8-11-ը: Սրճարանում իրականացված նախնական ստուգումների արդյունքում հայտնաբերվել է սանիտարահիգիենիկ վիճակի կոպիտ խախտումներ:
Ներկայումս սրճարանի գործունեությունը դադարեցված է: Գործը դատարանում է: