Ռուսաստանի ուղղաթիռի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել
Պերմի «Редуктор-ПМ» գործարանում, որը Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մի մասն է կազմում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Ura.ru-ին:
Ընկերության տարածքից տարհանվել է ավելի քան 50 մարդ:
Նշվում է, որ հրդեհը սկսվել է նկուղից: Արտակարգ դրության պատճառով թանձր ծուխ է եղել, սակայն կրակը արագ մարվել է:
Նյութական վնասի չափը դեռևս հայտնի չէ: