«Հայաստանի ձայնը» նախագծում հաղթեց Հայկ Ղուլյանը (տեսանյութ)
«Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծի արդյունքները երեկ ամփոփվեցին: Մրցույթում հաղթեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը։
Մրցույթի հաղթողը նվեր ստացավ տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն, ինչպես նաև ուղևորություն դեպի Եգիպտոս և Թբիլիսի, որտեղ կմասնակցի Ջեյմս Բլանտի համերգին։
Արամեի թիմից Տիգրան Կարապետյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, երրորդ տեղում Սևակ Խանաղյանի թիմից Աննա Դանիելյանն է, չորրորդում՝ Սոֆի Մխեյանի թիմից Քրիստինա Խալատովան: