Ռուսաստանի բուհերում կրճատվել է հայ ուսանողների թիվը
Ռուսաստանի Դաշնության բուհերում սովորող օտարերկրացիների շրջանում ամենամեծ թիվը կազմում են ԱՊՀ երկրների ուսանողները: ԱՊՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում նրանց թիվը գերազանցել է 106.000-ը: Այս մասի գրում է rusarminfo.ru-ն:
Ռուսական բուհերն առավել շատ գրավում են Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի ու Տաջիկստանի քաղաքացիներին,Հայաստանի ու Բելառուսի ուսանողների թիվն ավելի քիչ է:
«Ներկայում ռուսական բուհերում Հայաստանի քաղաքացիների թիվը 2.234 է: Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ են հետաքրքրվում ամերիկյան և ֆրանսիական կրթական համակարգերով»: Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի և «Եվրասիական մոնիտոր 2017» գործակալության կազմած զեկույցի տվյալները:
Զեկույցում նաև նշվում է, որ ներկայում Ռուսաստանում կրթության որակը բավականաչափ մրցունակ չէ ի տարբերություն Եվրոպական Միության, ինչպես նաև մյուս երկրների բուհերի: