Նկարում 7 տարեկան եմ. Երգչուհի Սոնա Ռուբինյանը նկար է հրապարակել ծննդյան օրվա վերաբերյալ
Երգչուհի Սոնա Ռուբենյանն այսօր տոնում է ծննդյան 24-ամյակը: Երգչուհին Instagram-ի իր էջում հարապարակել լուսանկար՝ գրելով. «Նկարում դեկտեմբերի 14-ն է, այս 24 տարիներիս մեջ դեկտեմբերիս 14-երը շատ նման են եղել իրար, քանի որ նախատոնական օր է, ամեն տարի այս օրը տոնական նկարահանումների եմ մասնակցել: Նկարում 7 տարեկան եմ, այս օրը ամբողջ կյանքիս օրերի մեջ շատ վառ ու գունավոր եմ պահել ու պահելու: Այս տարին բացառություն էր, և նախնական պլանավորված նկարահանումներ չկային ծննդյանս օրը: Հայրիկս ինձ տարավ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, որից հետո պետք է տանը հավաքվեին բոլոր բարեկամներն, ու երեկոյան նշեինք ծնունդս:
Ծննդյանս օրը դաշնամուրի գնալուց վատ չէր կարող լինել ոչինչ)) Շատ դաժան մի պահի, երբ ուսուցչուհիս, ինչպես արդեն մեկ տարի դիմանալուց հետո ծնողներիս պատմեցի և պարզեցին, որ քանոնով հարվածում էր մատներիս, սխալ մատով նվագելու, կամ սխալ նոտա նվագելու համար, իր ռեպերտուարի մեջ էր, և, հանկարծ, դասարանի դուռը բացվեց, ու տեսնում եմ ինչ, Վարդուհի Վարդանյանն ու Քրիստինե Պեպելյանը հայտնվել են իմ դաշնամուրի դասարանում՝ բեմական, շաատ բեմական զգեստներով և դիմահարդարմամբ))) Աչքերիս չէի հավատում, որովհետև շատ սյուռեալ էր թվում ամեն ինչ, Վարդուհին ասաց.«Սոնաա արագացրու բոլոր երգիչներն ու մի ամբողջ նկարահանման խումբ քեզ է սպասում»: Վեեերջ փրկված էի) Այնքան շփոթված ու ուրախ էի, որ անգամ ուսուցչուհուս մոռացա, արագ դուրս եկանք դասարանից: Հետո արդեն պարզվեց, որ իրենց առաջին այցը մեր տուն էր եղել, բայց հարևանուհին ասել էր, որ ծնողներս գնումների են գնացել, Սոնան էլ՝ դաշնամուրի: Միանգամից ուղղորդվեցինք նկարահանման հրապարակ, միակ անպատրաստը ես էի, հետո իհարկե ծնողներիս տեղեկացրեցին, իրենք հագուստս բերեցին և պատրաստվեցի:
Ուրախ էի, անսահման ուրախ… Նկարահանման ժամանակ բոլորը երգեցին «Happy Birthday»-ով ինձ շնորհավորեցին, նշեցինք, տանն էլ առանց ինձ էին բարեկամները նշում: Տուն վերադարձանք, վերջապես, շատ ուշ, և ես երջանիկ էի, քանի որ հագիս էր իմ արդեն ամենասիրելի համերգային զգեստը, որը տատիկս էր կարել և որն առաջին անգամ էի հագնում: Մոմերը փչեցի, միացա խրախճանքին և այդ պահին մայրիկս մտածեց, որ սանրվածքս կարելի է անմահացնել, որի վրա ի միջի այլոց վարսահարդարը 2 ժամ ծախսեց) Հենց այս նկարն է, որտեղ հոգնած, տանջված 7 տարեկան Սոնան, ով այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ այդ օրվա սցենարով է շարունակվելու իր հաջորդ դեկտեմբերի 14-ներն, ու որ երգելն ուղղակի մանկական հոբբի չէր լինելու իր համար…»։