Հովհաննես Այվազովսկու կտավը Չեխիայում վաճառվել է 517 հազար դոլարով
Հովհաննես (Իվան) Այվազովսկու (1817-1900) «Փոթորիկ» կտավը Պրահայում աճուրդում վաճառվել է 15 մլն կրոնով (շուրջ 705 հազար դոլար): Այս մասին ТАСС գործակալությունը տեղեկացնում է Չեխիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրինության ներկայացուցիչ Յանա Բրինդովայից:
«Իվան Այվազովսկու 1889 թվականով թվագրված նկարը մեր պատկերասրահի կազմակերպած աճուրդի գլխավոր զարդն է դարձել,- ընդգծել է փորձագետը: - Այն աճուրդի էր ներկայացրել Պրահայի գեղարվեստական հավաքածուներից մեկը: Մեկնարկային գինն էր 11 մլն կրոն (մոտ 517 հազար դոլար): Մուրճի հարվածն ազդարարեց 15 մլն կրոնով վաճառքը»:
Աճուրդի կազմակերպչի տոկոսներն ներառյալ՝ վերջնական արժեքը կազմել է 18,6 մլն կրոն (գրեթե 874 հազար դոլար): Բրիդովայի խոսքով՝ գնորդը Ռուսաստանից հավաքորդ է:
«Այվազովսկու կտավը առաջին անգամ է լքում Չեխական աճուրդով: Վերջին տարիներին Չեխական աճուրդներում ներկայացվել են նրա 3 գործերը‚ որոնցից 2-ը նույնիսկ չեն վաճառվել սկզբնական գնով» - ներկայացրել է Բրինդովան:
Նրա տեղեկացմամբ՝ այս տարի համաշխարհային աճուրդներում ներկայացվել է Այվազովսկու 15 կտավ: «Դրանց 2/3-ը նոր տեր է գտել»,- ընդգծել է փորձագետը: