10 000 ռուբլով էժան. Ռուսաստանում ընկել է «iPhone X»-ի գինը
Ռուսական խանութներում «Apple»-ի ամենաթանկարժեք սմարթֆոնի՝ «iPhone X»-ի գներն անկում են ապրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այսպես, 64Բ-անոց մոդելը կարելի է գնել 71 890 ռուբլով, իսկ 256ԳԲ-անոցը՝ 82 690-ով:
Փորձագետները նշում են, որ սարքավորման գնի հերթական անկում կարելի է սպասել ամանորյա տոներից հետո:
Նշենք, որ ընկերության պաշտոնական ինտերնետ-խանութում մոդելը դեռևս արժե 79 990 ռուբլի և մյուս տարբերակը՝ 91 990 ռուբլի: