«World Dance Cup-2017»-ում Հայաստանն արժանացել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսին (լուսանկարներ)
Էստոնիայի Տալլին քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «World Dance Cup-2017» աշխարհի պարային գավաթ առաջնությունը: Մրցույթն արդեն 2-րդ տարին կազմակերպում է «Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիա»-ն (WAPA):
Մրցույթին մասնակցել են Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Հայատանի և այլ երկրների պարային խմբերը: Այս մասին մեր թղթակցին հայտնել է WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը:
Հաղթանակի համար մասնակից պարային համույթները պայքարել են 3 անվանակարգերում. «Ժամանակակից բալետ», «ժողովրդական» և «Ազատ ոճ»:
«Ժամանակակից բալետ» անվանակարգում «Գրան Պրի»-ի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել է Լատվիան ներկայացնող պարային համույթը:
«Ժողովրդական պար» անվանակարգում «Գրան Պրի»-ի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել է Սլովակիան ներկայացնող պարային համույթը:
«Ազատ ոճ» անվանակարգում «Աշխարհի գավաթ »-ին և Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսին արժանացել է Հայաստանը ներկայացնող «In Step» պարային համույթը՝ Դինա Սուջյանի ղեկավարությամբ:
Ժյուրիի կազմում եղել են Անգլիայի, Իսրայելի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Լատվիայի, Հայաստանի ներկայացուցիչներ: