Շարապովան կդառնա դերասանուհի
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կխաղա «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի «Միսս Օուշենի ութ ընկերուհիները» մասում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Tennis World USA»-ին:
Ինչպես հաղորդվում է, կինոնկարում կնկարահանվի նաև ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Երկու մարզիկները կխաղան հենց իրենք իրենց:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2018 թվականի հունիսին:
Գլխավոր դերերում կլինեն Սանդրա Բուլլոկը, Քեյթ Բլանշետը, Հելենա Բոնեմ Քարթերը, Էնն Հեթեուեյը, Ռիհաննան և այլք: