Բրիտանացի ոստիկանը 15 րոպե պահել է կամրջից ընկնող բեռնատարը (լուսանկարներ)
Բրիտանացի ոստիկանը մոտ 15 րոպե բեռնատարը պահել է կամրջից ընկնելուց, որի խցիկում վարորդը փակված էր մնացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պատահարը տեղի է ունեցել Ուեսթ Յորքշիրի կոմսությունում: Բեռնատարի վարորդը կառավարումը կորցրել է, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է և քիչ էր մնում կամրջից ընկներ: Վթարի վայր առաջինը հասել է ոստիկանության սպա Մարտին Ուիլիսը: Տեսնելով, որ մեքենան կախված է կամրջի եզրից, իսկ վարորդը խցանցված է խցիկում՝ նա առանց երկար մտածելու բռնել է մեքենայի անվից, որ թույլ չտա մեքենան ընկնի: Ոստիկանն այս վիճակում ստիպված էր մնալ մոտ 15 րոպե մինչ կհասնեին փրկարարները:
«Չեմ կարող նկարագրել թեթևացման այն զգացումը, որն ունեցա հրշեջ-փրկարարների գալուց հետո»,- թվիթերյան իր էջում նշել է նա՝ հրապարակելով պատահարի վայրի լուսանկարները:
22-ամյա վարորդին տեղափոխել են տեղափոխել են հիվանդանեց, նրա կյանքին ոչ մի վտանգ րի սպառնում: