Ռուսաստանի շուկայում շրջանառվող կոնյակի 40 տոկոսը կեղծ է
Ռուսական շուկայում շրջանառվող կոնյակի շուրջ 40 տոկոսը կեղծ օրինակներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն‚ ով տեղեկանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինից:
Վերջինիս խոսքերով տվյալ պահին արտադրողների վերստուգումներ են անցկացվում‚ որոնց արդյունքները պատրաստ կլինեն Ամանորին:
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տվյալների՝ կոնյակը Ռուսաստանում տարածված ալկոհոլային խմիչքների ցանկում 3-րդն է:
Նշենք‚ որ հունվարին պաշտոնական տվյալներով հայտարարվել էր‚ որ երկրի մթերքի մեկ քարորդը կեղծիք է: