Եգիպտացի երգչուհին ձերբակալվել է «գրգռիչ» տեսահոլովակի համար (լուսանկարներ, տեսանյութ 16+)
Փոփ աստղը ձերբակալվել է իր վիդեոհոլովակի պատճառով, որտեղ նա ցուցադրում էր իր ներքնազգեստը և «գրգռիչ կերպով» բանան էր ուտում: Տեղեկատվությունը փոխանցում է The Sun-ը:
Շիման (Shyma) Եգիպտացի երգչուհի է, ով իր I Have Issues երգի համար ձերբակալվել է՝ այլասերություն սերմանելու մեղադրանքով:
Տեսահոլովակում երգչուհին դասարանում «բանան ուտելով սեռապես հրապուրում է իր տղա ուսանողներին և սովորեցնում նրանց կրկնել իր ետևից», մեկնաբանում են տեղական ԶԼՄ-ները
Շիման հրապարակավ ներեղություն է խնդրել «այն մարդկանցից, ովքեր տեսնելով տեսահոլովակը վրդովվել են դրանից և սխալ իմաստով են հասկացել»:
Նա հայտնել է նաև, որ չէր սպասում նման «ցասումնալի» արձագանքի բոլորի կողմից, որպես «երիտասարդ երգչուհի, ով մանկուց երազել է երգչուհի դառնալ:
Երգչուհու տեսահոլովակները արգելվել են տեղական հեռուստատեսությամբ: