ՀՀ և ՌԴ նախագահներն այցելել են Տրետյակովսկայա պատկերասրահ
ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինն այցելել են Տրետյակովսկայա պատկերասրահ, որտեղ ցուցադրված են նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ցուցահանդեսում ներկայացված են մոտ 29 գեղանկարչական աշխատանքներ, որոնք հիմնականում 1910-ական թվականների թեմատիկայով են: Աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Սարյանի՝ Մերձավոր Արևելքի երկրներ կատարած շրջագայությունների ընթացքում կամ հետո:
Առաջին անգամ Տրետյակովսկայա պատկերասրահը, Երևանի Մարտիրոս Սարյանի թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցադրում է նկարչի վաղ ստեղծագործական շրջանի իր հավաքածուն: Ցուցադրված աշխատանքները ներկայացնում են արվեստագետի աշխատանքի ամենավառ շրջանը: