Պատմության ամենանշանավոր գրազները. Մարգարտե կոկտեյլ
Պատմության մեջ գրանցված ամենաառաջին ու ամենանշաավոր գրազներից մեկը եղել է Կլեոպատրա թագուհու և նրա սիրեցյալ Մարկոս Անտոնիոսի միջև։ Կլեոպատրան գրազ էր եկել, որ կարող է մեկ ընթրիքի ընթացքում խմել 10 միլիոն ցեստերցիայի (հռոմեական ոսկեդրամ) գինի: Քանի որ առաջարկն ավելի քան անհավանական էր թվում Անտոնիոսին, նա ուրախությամբ համաձայնեց գրազ գալ, բայց թագուհին բնականաբար խորամանկություն էր արել։
Ընթրիքի սկզբում նրա առջև դրեցին գինու քացախով լի գավաթը, իսկ կլեոպատրան իր ականջից հանեց հսկայական սև մարգարտով զարդարված ականջողը, որը հայտնի էր իր աստղաբաշխական գնով և մարգարիտը գցեց գավաթի մեջ։ Կալցիիումի կարբոնատը ռեակցիայի մեջ մտավ մարգարտի հետ և սկսեց քայքայել այն. ընթրիքի վերջում այն ամբողջությամբ քայքայված էր, և Կլեոպատրան դատարկեց գավաթը մեկ շնչով։ Անտոնիոսը ստիպված էր ընդունել իր պարտությունը։
Ի դեպ, գիտնականներին միայն վերջերս հաջողվեց ապացուցել այս պատմության մեջ նկարագրավված քիմիական փորձի իրական լինելը։ Նյու Ջերսիի համալսարանի պրոֆեսոր ոմն Պրունդես Ջոնսը, զինվելով քացախով և մարգարտով, ապացուցեց, որ 24 ժամը բավական է, որպեսզի քացախը ամբողջությամբ քայքայի միջին մեծության մարգարիտը, ուստի կարելի է ենթադրել, որ խորամանկ Կլեոպատրան վաղօրոք էր թաթախել իր մարգարիտը քացախի մեջ, և երբ գրազի ժմանակ այն նետելիս է եղել գավաթի մեջ, մարգարիտն արդեն փոփկած է եղել։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ անտիկ ժամանակներում հատկապես բարձրատոհմիկ հասարակության մոտ սովորական երևույթ էր, երբ ընթրիքը ձգձգվելով վեր էր ածվում նախաճաշի։