Որքա՞ն են կազմում միջին աշխատավարձը Մոսկվայում, մոսվացիների եկամուտներն ու ծախսերը
Մոսկվայում միջին աշխատավարձը 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 91 815 ռուբլի և աճել է՝ 8.5 տոկոսով ի համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի: Այս մասին գրում է BFM.ru-ն:
Բացի այդ, հայտնի է դարձել, թե ինչպես են փոխվել մոսկվացիների եկամուտներն ու ծախսերը 9 ամսվա ընթացքում: Մայրաքաղաքի բնակիչների եկամուտները հունվարից օգոստոս ամիսներին կրճատվել է 1.8 տոկոսով: Իսկ նախորդ տարվա ցուցանիշների համար կրճատումը կազմում է 3.7%:
Ինչպես հաղորդվում է, հունվարից սեպտեմբեր ամսիներին սննդամթերքն ընդհանուր առմամբ թանկացել է 1 տոկոսով: Անհրաժեշտ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը 9 ամսվա ընթացքում մեծացել է 2 տոկոսով և կազմել 4540 ռուբլի: