Ռուսաստանի տարածքում Mi-8 է կործանվել. 10 մարդու ճակատագիր անհայտ է
Ռուսաստանի կազմում գտնվող Կոմի Հանրապետության տարածքում Mi-8 է կործանվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները սկսել են փնտրել ուղղաթիռ, որի հետ կապը ընդհատվել է Կոմիի տարածքում:
Գործակալության զրուցակցի խոսքերով, Mi-8- ը վթարային վայրէջք պետք է կատարեր՝ շարժիչի անսարքության պատճառով:
Ուղղաթիռում եղել է տասը մարդ: