Նիկոլ Շերզինգերը և Լյուիս Հեմիլթոնը բաժանվել են (լուսանկարներ)
Երկրպագուները չհասցրեցին ուրախանալ երգչուհի և դերասանուհի Նիկոլ Շերզինգերի և «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի սպասվելիք նշանադրությամբ, երբ զույգը հայտարարեց բաժանման մասին:
Բաժանման պատճառը, ըստ որոշ աղբյուրների, սիրահարների ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկն է, այնքան ծանրաբեռնված, որ նրանք գրեթե չեն տեսնում իրար:
Բաժանման լուրը հաստատել է նաև Նիկոլի ներկայացուցիչը' չնայած Լյուիս Հեմիլթոնը վերջերս էր խոսում հնարավոր հարսանիքի մասին:
«Մենք միասին ենք շուրջ 5 տարի: Հույս ունեմ մոտ ապագայում մենք կամուսնանանք»:
Չնայած սիրահար զույգի բաժանմանը' դեռ հույս կա նրանց տեսնել միասին, հաշվի առնելով, որ զույգն արդեն երկու անգամ բաժանվել է (2010 թ. և 2011 թ.):