«Վիա Գրա» խմբի նախկին մենակատարուհին պարել է գիշերային ակումբի սեղանին (լուսանկարներ)
Ուկրաինական «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարուհի Տատյանա Կատովան իսկական շոու է ցուցադրել Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում, ուր հանգստանում էր ընկերների հետ: Ակումբի հաճախորդները, ովքեր հիմնականում զբոսաշրջիկներ էին, զարմացել են, երբ երկար ոտքերով ռուս գեղեցկուհին բարձրացել է բարի սեղանի վրա և սկսել ցուցադրել իր պարային կարողությունները:
Քչերն էին ճանաչել, որ պարող գեղեցկուհին «Վիա Գրա» հայտնի խմբի մենակատարուհիներից է եղել:
Ճիշտ է, տեղի ունեցածին անմիջապես միջամտել են ակումբի անվտանգության աշխատակիցները, որոնք զգուշացրել են, որ նմանատիպ վայրերում սեղաններին պարելը խստիվ արգելվում է: