Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրերը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ընտ Արմեն Ջիգարխանյանի կնոջ հայտարարության՝ դերասանը ձերբակալվել է կնոջ բնակարան ապօրինաբար ներխուժելու փորձի ժամանակ:
Ջիգարխանյանի ընկեր Արթու Սովոմոնյանը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրերը:
«Հերթական հերյուրանքը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել տեղի բնակշահագործման գրասենյակի ներկայացուցչի հետ, որպեսզի մտնի և վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չէր տվել՝ ներառյալ արտասահմանյան անձնագիրը, կենսաթոշակի վկայականը, բժշկական ապահովագրության վկայականը, բայց կողպեքները փոխված էին: Նա իջել է ցած, խոսել տնային կառավարչության ներկայացուցչի հետ և հեռացել: Ոչ մի կարգախումբ էլ չի եղել, ես, ի դեպ, նույնպես այդ ժամանակ Մոսկվայում չէի, իսկ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսակապի մեջ էի», - РИА Новости-ին պատմել է Սողոմոնյանը: