Երևան, 18.Օգոստոս.2022, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փա... Չինաստանը կմասնակցի Ռուսաստանի ամենախոշոր ցամ... Որքան արժեն քովիդ թեստերը Հայաստանում. «Ժողով... «Ժողովուրդ»․ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գ... Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդի... Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճ... «Հրապարակ». Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյա... Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է «Հրապարակ». Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մ... «Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լս... 54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես ա... Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​... «Երկիր մեդիա» և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագ... Գերմանիայի կառավարությունը կանչել է Պաղեստինի... Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են ամբողջու... «Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխար... Սումգայիթի ծովում տղամարդու և կնոջ դիեր են հա... Զելենսկու խորհրդականը քննադատել է ուկրաինացին... «Այս ռուս զույգը գանձ էր և շատ լավ փորձի աղբյ... Թուրքիայում առաջին անգամ ազգությամբ հայ վարչա... Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին... Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության... Ողբերգшկшն դեպք՝ Երևանում. ձեռնահարկում հայտն... Եղանակը Հայաստանում Մորը գտել են՝ երեխային գրկած Ովքեր են «Սուրմալուի» պայթյունի զոհերը. ՏԵՍԱՆ... «Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաս... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դվինում այս պահին խրախճանք է, մինչ... Բժիշկը բացատրել է՝ ինչու է շոգ եղանակին գլխապ... Մոմավառություն և ծաղիկների խոնարհում «Սուրմալ... Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել ... Շոլցը կարևոր է համարում Պուտինի հետ ուղիղ շփո... Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է... ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այս օրերին հանգստանո... Տիգրան Ավինյանն ապահովագրում է իրեն՝ Փաշինյան... Աշխատավայրում կանեփ էր աճեցրել Սիմոնյանը դատի է տվել Google-ին 15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպ... Հայրն ու երկու որդիները ծեծի են ենթարկել նախկ... Սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղա... Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Շները մի հատվածում դիեր հայտնաբերել են. պատմո... Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական... Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության... Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Ցավով պետք է ընդունենք՝ իսկապես ողբերգություն... Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգն... Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ ... Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քար... ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայ... Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխ... Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ... Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանա... Իրավիճակը Սուրմալուում 17:00 դրությամբ. ԱԻ փո... ԲԴԽ-ին չի հաջողվում նոր նախագահ ընտրել «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո նյարդերի... Սահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցել... «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով... Մետրոպոլիտենի պահպանության բաժինն անցել է ուժ... 29-ամյա երիտասարդը դանակահարել է 4 տղամարդու ... Այդ քանակությամբ հրավտանգ նյութերի պահպանումը... Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատ... Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախո... ՔԿ-ն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» ա... Պայթյունի հետեւանքով զոհված 55–ամյա Անահիտ Մխ... Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաո... Բժշկական կենտրոններում բուժում է ստանում պայթ... Այսօր գթանք իրարու, խեղճ լինենք ու չամաչենք Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շ... Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի ա... Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ ... Արմեն Փամբուխչյանը մասնացել է «Սուրմալու» առև... Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16... Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի ա... Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահա... «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխա... 47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավո... Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զ... Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատ... Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Չինաստանը զորավարժություններ է սկսել Դեղին ծո... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դե... Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնակա... Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆ... Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փո... Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ արյան ... Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դի... Մաքսայինի Շուշոն անփոխարինելի՞ էր․ «Հրապարակ»... Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան... Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4–ա... ՔՊ-ականներին թեժ սեպտեմբեր է սպասվում. հանուն... Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայ... Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհր... Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70 Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա ... Գիտնականները պարզել են, թե ով է ապրում Էվերես... «Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «... Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարա... Հրդեհ՝ Գյումրի քաղաքում

Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում. Civilnet

Civilnet-ը նյութ է հրապարակել, որը վերաբերում է Տիգրան Ավինյանի ընկերոջ, աշխատակազմի անդամների կողմից կանեփի բիզնեսով զբաղվելուն:

«2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են «Գրոուար»-ի կառավարման գործերում։ Ընկերությունը խաչվում է նաև արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի որդու բիզնեսներից մեկի հետ։

Ավինյանի ընկերը «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրենի հետ կանեփ կաճեցնի

Կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար»-ի կանոնադրական կապիտալը ավելի քան 100 մլն դրամ է։ Բաժնետոմսերի 45 տոկոսը նախկին փոխվարչապետի մտերիմ Ստեփան Մարգարյանինն է, 22,5 տոկոսը՝ Սուրեն Թորոսյանինը, նույնքանը՝ Էդուարդ Մելիքյանինը, իսկ ընկերության 10 տոկոսի փայատերը Տիգրան Քրմոյանն է։ Տիգրան Քրմոյանը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի օգնականն է եղել 2003-2006 թվականներին։ Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ Քրմոյանը Վարդան Այվազյանի «հանքային և ոչ հանքային, ներառյալ անշարժ գույքի բիզնեսներն է ղեկավարել»։ Այվազյանի ընտանիքին պատկանող մի ընկերություն նույնիսկ գրանցված է եղել Քրմոյանի բնակության հասցեում։ Քրմոյանը, ըստ «Հետք»-ի, նախարարի օգնական լինելու տարիներին կարողացել էր բնապահպանության նախարարությունից ստանալ երկրաբանական աշխատանքներ իրականացնելու տարբեր լիցենզիաներ։

Էդուարդ Մելիքյանը հայտնի է «Գլենդել հիլզ»-ից, եղել է կառուցապատման ոլորտի սնանկացած խոշոր ընկերության տնօրենը։ «Գլենդել հիլզ»-ը տարիներ առաջ ներգրավված էր այնպիսի ծրագրերում, ինչպիսիք Գյումրիում երկարաշարժի հետևանքով բնակարանաշինական «Մուշ 2» և «Անի» թաղամասերն էին։ Բացի այդ, ընկերությունը պիտի անհատական բնակելի տներ կառուցեր Շիրակի ու Լոռու մարզերում։ Միայն այս նպատակի համար կառավարությունը «Գլենդել հիլզ»-ին 2 մլրդ դրամի բյուջետային երաշխիք էր տրամադրել, իսկ ծրագրի արժեքը գնահատվել էր մոտ 34 մլրդ դրամ։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանաշինության ծրագրերի հետ կապված ներկայում Քննչական կոմիտեում քննվում է քրեական գործ՝ չարաշահումների հատկանիշներով։ «Գլենդել հիլզ»-ի հետ կապված քննվում է նաև մեկ այլ քրեական գործ՝ ընկերության կանխամտածված սնանկության դեպքի առթիվ։

Էդուարդ Մելիքյանը ընդգրկված է նաև Երևանի կենտրոնի կառուցապատման երկու խոշոր ծրագրերում։ Մեկը «Հին Երևան»-ն է, որտեղ ընկերությունը հողեր ունի Արամի-Բուզանդ-Կողբացի փողոցների պարփակված տարածքներում։ «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն էդուարդ Մելիքյանը նաև Երևանի 33-րդ թաղամասի՝ «Ֆիրդուսի» տարածքների ձեռքբերող ընկերության՝ «Դիանար»-ի տնօրենն ու բաժնետերն է։ «Դիանար»-ը տարածքները ստացել է պետությունից, բաժանել լոտերի և վաճառում է։ 2021-ին «Դիանար»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) անդամ և, ինչպես նշվում է ընկերության նկարագրությունում, «զարգացրել է ավելի քան 5,5 հեկտար տարածք Երևանի կենտրոնում»։ 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգում էր փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը, որը շրջայցեր էր կատարում, խորհրդակցություններ անցկացնում և այլն։

«Գրոուար»-ի ջերմոցը՝ Մասիսում

2021-ի օգոստոսին «Գրոուար»-ի տնօրեն ու բաժնետեր Տիգրան Քրմոյանը Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող մի տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում Մասիսի բնակիչ Գուրգեն Մադոյանի հետ։ Վերջինս արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին է։ Քրմոյանը վարձակալում է 8 110 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամասը, դրա վրա կառուցված արտադրամասը, վարչական շենքը, պահեստը, պահակակետը։ Այս ամենը «Գրոուար»-ը վարձակալում է ամսական 150 000 դրամով։ Գուրգեն Մադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով վարձավճարի չափի մասին՝ պատասխանեց, թե «երևի մենք [ՍիվիլՆեթը] սխալվում ենք, բայց ինչ-որ բան համընկնում է», հետո առաջարկեց իրեն ուղարկել վարձակալության պայմանագիրը, որ ուսումնասիրի։

Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը «Գրոուար»-ին տրամադրում է նախագծման թույլտվություն, իսկ մեկ օր անց՝ շինթույլտվություն։ Ընկերությունն այս տարածքում արդեն կառուցել է ջերմոց, պարիսպ, օժանդակ մի շինություն և սկսել կանեփի մշակումը։

«Գրոուար»-ի բաժնետերերից Ստեփան Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ հանգամանքներում է սկսել բիզնես գործունեություն Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ, ասաց, որ երբ կառավարության ու խորհրդարանի կողմից ստեղծվեցին համապատասխան օրենսդրական հիմքերը, դիմել են առողջապահության նախարարություն ու ստացել լիցենզիա. «Լավ բիզնես պլան ենք մշակել՝ հաշվի առնելով դրսի փորձը, մեր բնակլիմայական պայմանները։ Բայց առայժմ պիլոտային է այս բիզնեսը, եթե հաջող լինի՝ կգնանք վարկավորման ու մեծ ծավալների։ Այս պահին բերքին ենք սպասում, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, բայց մինչև որակյալ ապրանք չստանանք, չենք կարող հետագայի մասին խոսել»։

Հարցին, թե ինչպես է դարձել բիզնես գործընկեր Էդուարդ Մելիքյանի և Տիգրան Քրմոյանի հետ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ Մելիքյանին ու Քրմոյանին ճանաչում է արդեն ավելի քան տասը տարի: Ինչ վերաբերում է վարձակալության ցածր գնին, ապա դա, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքն ի սկզբանե եղել է խիստ անբարեկարգ։

Ավինյանի աշխատակազմի անդամները՝ «Գրոուար»-ի տնօրեններ

Նախկին փոխվարչապետ Ավինյանի գրասենյակում ընգրկված երկու անձինք արդեն հասցրել են դառնալ «Գրոուար»-ի տնօրեններ։ Ընկերության հիմնադրումից հետո տնօրենը Տիգրան Քրմոյանն էր։ Նա ընկերությունը ղեկավարել է մինչ այս տարվա փետրվարը։ Փետրվարին տնօրեն է դառնում Սուրեն Գալստյանը, որը 2019-ի հունիսից մինչ 2020-ի փետրվարի վերջը եղել է Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ այդ պաշտոնից ազատվելուց հետո՝ նշանակվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ Այս պաշտոնից Գալստյանն ազատվեց 2021-ի հոկտեմբերին։

Որպես կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն՝ Սուրեն Գալստյանը աշխատել է երեք ամսից էլ պակաս։ Հետո Գալստյանին փոխարինում է Ավինյանի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ նրա խորհրդական, իրավաբան Սոնա Թևանյանը, որը Ավինյանի խորհրդականն էր 2019-ի հունիսից մինչ 2021-ի օգոստոսը։ «Գրուար»-ում Թևանյանը տնօրեն է այս տարվա մայիսի 5-ից։ Փաստացի, նա եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ խնդրելով հայտնել, թե որպես փոխվարչապետի խորհրդական Թևանյանը ինչ հանձնարարականներ է ստացել արդյունաբերական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման, լիցենզավորման իրավական գործընթացի շրջանակում, ինչ գործողություններ է կատարել այս թեմայի շրջանակում։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից ներկայացրել են փոխվարչապետի խորհրդականի գործառույթներն ու տեղեկացրել՝ արտադրական կանեփի արտադրության ներդրման շրջանակում Սոնա Թևանյանի գործողությունների, բանավոր ու գրավոր հանձնարարականների մասին տեղեկություն տրամադրելն անհնար է, քանի որ Մաթևոսյանի գրասենյակում նշված տվյալներով աշխատակից չկա։

«Գրոուար»-ի բաժնետեր Ստեփան Մարգարյանը Սոնա Թևանյանի՝ «Գրոուար»-ում տնօրեն դառնալու հարցում շահերի բախում կամ նման ռիսկ չի տեսնում։ «Սոնա Թևանյանը աշխատել է բազում օրինագծերի վրա, եղել է իրավաբան։ Երբ աշխատանքից դուրս է եկել, անցել է աշխատանքի «Գրոուար»-ում։ Դաշտն ամբողջությամբ բաց է, լիցենզիաները անսահմանափակ են»,- ասաց Մարգարյանը։ Նա վստահեցրեց՝ Տիգրան Ավինյանի գործոնը բիզնես սկսելու, այն հիմնելու և հետագա գործընթացների վրա չի ազդել։

Ցոլակյանի որդին բնակարան է վաճառում փոխվարչապետի մորը

«Գրոուար»-ը խաչվում է գեներալ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի ընտանիքի հետ։ Հասցեում, որտեղ գրանցված է ու գործունեություն է իրականացնում «Գրոուար»-ը, գրանցված է մեկ այլ ընկերություն՝ «Վուդկռաֆտ»-ը, որը պատկանել է Ցոլակյանի որդուն՝ Վարդան Ցոլակյանին, իսկ «Գրոուար»-ին տարածքը վարձակալությամբ հանձնել է Գուրգեն Մադոյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի քրոջ որդին։ Բացի այս, առկա է մի գործարք Ցոլակյանի որդու ընկերության և փոխվարչապետ Ավինյանի մոր միջև։

Երևանի կենտրոնում՝ Պարոնյան 44 հասցեում՝ «Դվին» հյուրանոցի հարևանությամբ, 2019-ից կառուցվում է բնակելի համալիր։ Կառուցապատողը նույն տարվա ընթացքում հիմնադրված «Էյ բի սի դիվելոպմենթ» ընկերությունն է, որի 70 տոկոսը պատկանում է Վարդան Ցոլակյանին՝ Ֆելիքս Ցոլակյանի որդուն։ «Էյ բի սի դիվելոպմենթ»-ը այս տարածքը ձեռք է բերել 2019-ին, վերևում հիշատակված Էդուարդ Մելիքյանի ընկերությունից՝ «Ի էմ սի» ՓԲԸ-ից։ Տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 3 100 քմ է։ Գործարքի գինը կազմել է 1,454 մլրդ դրամ։

Դրանից հետո ընկերությունը սկսել է կառուցապատումն ու բնակարանների վաճառքը։ Մեր այցելության պահին շենքը կառուցող շինարարներից մեկը պատմեց, որ նախատեսում են շահագործման հանձնել երեք ամիս անց։ Այժմ շինարարությունը շարունակվում է, կառուցապատողը որոշել է մեծացնել ավտոկայանատեղիների թիվը։ 2021-ի հունիսին «Էյ բի սի դիվելոպմենթ»-ի կողմից կառուցվող շենքում բնակարան ու ավտոկայանատեղի է ձեռք բերում Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը։ 131 քմ մակերեսով բնակարանը Խլղաթյանը գնել է 58,4 մլն դրամով, իսկ կայանատեղին՝ 7,5 մլն-ով։

ՍիվիլՆեթն իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի միջոցով համեմատել է բնակելի համալիրում 131 և 132 քմ մակերեսով բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի գները։ Ընդհանուր առմամբ, Ցոլակյանի որդու ընկերությունը այս մակերեսով բնակարանները վաճառել է մոտ 70-80 մլն դրամի միջակայքում, սակայն մի քանի բնակարանների դեպքում վաճառքի գինը շեղվել է այս միջակայքից։ Բնակարաններից մեկը, որ այս գնից ցածր գնով է վաճառվել, նախկին փոխվարչապետի մորն է։ Հասմիկ Խլղաթյանի ունեցվածքի ընդլայնմանը առաջիկայում կանդրադառնանք։

դիտվել է 126 անգամ
Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փա... Չինաստանը կմասնակցի Ռուսաստանի ամենախոշոր ցամ... Որքան արժեն քովիդ թեստերը Հայաստանում. «Ժողով... «Ժողովուրդ»․ Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գ... Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդի... Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճ... «Հրապարակ». Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյա... Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է «Հրապարակ». Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մ... «Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լս... 54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես ա... Թուրքիան որոշել է վերականգնել դիվանագիտական ​... «Երկիր մեդիա» և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագ... Գերմանիայի կառավարությունը կանչել է Պաղեստինի... Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են ամբողջու... «Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխար... Սումգայիթի ծովում տղամարդու և կնոջ դիեր են հա... Զելենսկու խորհրդականը քննադատել է ուկրաինացին... «Այս ռուս զույգը գանձ էր և շատ լավ փորձի աղբյ... Թուրքիայում առաջին անգամ ազգությամբ հայ վարչա... Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին... Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության... Ողբերգшկшն դեպք՝ Երևանում. ձեռնահարկում հայտն... Եղանակը Հայաստանում Մորը գտել են՝ երեխային գրկած Ովքեր են «Սուրմալուի» պայթյունի զոհերը. ՏԵՍԱՆ... «Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաս... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դվինում այս պահին խրախճանք է, մինչ... Բժիշկը բացատրել է՝ ինչու է շոգ եղանակին գլխապ... Մոմավառություն և ծաղիկների խոնարհում «Սուրմալ... Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել ... Շոլցը կարևոր է համարում Պուտինի հետ ուղիղ շփո... Արցախում 16–ամյա բնակիչը ջրամբարում ջրախեղդ է... ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այս օրերին հանգստանո... Տիգրան Ավինյանն ապահովագրում է իրեն՝ Փաշինյան... Աշխատավայրում կանեփ էր աճեցրել Սիմոնյանը դատի է տվել Google-ին 15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպ... Հայրն ու երկու որդիները ծեծի են ենթարկել նախկ... Սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղա... Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել Շները մի հատվածում դիեր հայտնաբերել են. պատմո... Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական... Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության... Փաշինյանի համար կանգնեցրել էին երթևեկությունը Ցավով պետք է ընդունենք՝ իսկապես ողբերգություն... Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգն... Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ ... Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քար... ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայ... Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխ... Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ... Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանա... Իրավիճակը Սուրմալուում 17:00 դրությամբ. ԱԻ փո... ԲԴԽ-ին չի հաջողվում նոր նախագահ ընտրել «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո նյարդերի... Սահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցել... «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով... Մետրոպոլիտենի պահպանության բաժինն անցել է ուժ... 29-ամյա երիտասարդը դանակահարել է 4 տղամարդու ... Այդ քանակությամբ հրավտանգ նյութերի պահպանումը... Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատ... Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախո... ՔԿ-ն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» ա... Պայթյունի հետեւանքով զոհված 55–ամյա Անահիտ Մխ... Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաո... Բժշկական կենտրոններում բուժում է ստանում պայթ... Այսօր գթանք իրարու, խեղճ լինենք ու չամաչենք Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շ... Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի ա... Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ ... Արմեն Փամբուխչյանը մասնացել է «Սուրմալու» առև... Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16... Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի ա... Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահա... «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխա... 47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավո... Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զ... Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատ... Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Չինաստանը զորավարժություններ է սկսել Դեղին ծո... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դե... Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնակա... Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆ... Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փո... Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ արյան ... Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դի... Մաքսայինի Շուշոն անփոխարինելի՞ էր․ «Հրապարակ»... Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան... Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4–ա... ՔՊ-ականներին թեժ սեպտեմբեր է սպասվում. հանուն... Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայ... Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհր... Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70 Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա ... Գիտնականները պարզել են, թե ով է ապրում Էվերես... «Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «... Հայաստանում եւ Արցախում այսօր եւ վաղը հայտարա... Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan