Ավակովը մեկնաբանել է որդու ձերբակալությունը. նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է իր որդուն ձերբակալելու դեպքը: Նրա որդին մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ավակովն իր հայտարարությունը հրապարակել է ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ իր որդին Ալեքսանդրը ոչ մի կապ չունի կոռուպցիոն համաձայնության հետ, իսկ բոլոր ընկերությունները, որոնք կապված են նրա հետ, երբեք գումար չեն ստացել Ուկրաինայի պետական բյուջեից:
«Ո՛չ իմ որդին, ո՛չ ընկերությունները, որոնցում նա հիմնադիր է, չունեն և չեն ունեցել ոչ մի կոպեկ գումար Ուկրաինայի բյուջեից: Եվ Ալեքսանդր Ավակովը կանցնի գործընթացի միջով և կապացուցի դա դատարանում»,- գրել է Ավակովը: