Չելնովի ռեստորանում հանգստացող Հայաստանի քաղաքացին ատրճանակից կրակել է այցելուի վրա
Չելնովի բնակիչը կրծքավանդակին ստացած հրազենային վիրավորումով շտապ օգնության հիվանդանոց է տեղափոխվել տեղական ռեստորանից: Պարզվել է, որ նրա վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին: Այս մասին գրում է KazanFirst-ը:
Ամեն ինչ տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: Զրուցակցի խոսքով՝ 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց ծխելու: Այնտեղ մի տեղացի պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, և հայը ատրճանակից կրակել է հակառակորդի կրծքավանդակին:
Բուժհաստատությունում վերքը կարելուց հետո տուժողին տուն են ուղարկել: Նա հրաժարվել է ոստիկանությունում դիմում գրել: Հիմա քննիչները որոշում են «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: